10  10  2016

Մայրաքաղաքում բացվեց «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Մայրաքաղաքում  բացվեց «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամները:

 Ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվեց  լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրեցին  Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ