30  09  2016

Հալեպում հայեր են զոհվել

Հալեպում հայեր են զոհվել

Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:

Վիլլաներ թաղամասում ընկած հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել են 12-ամյա Արման Հինդոյանը, նրա մայրը` Բեթի Հինդոյանը և Ծիլա Ճապաղջուրյանը: Մյուս զոհերի ինքնությունը պարզել դեռևս չի հաջողվել:

Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինտոյանը, Ծովիկ Գապիքյանը, վերջինիս ներկա պահին վիրահատում են:

Թեթև վիրավորվել են Մովսես Հինտոյանն ու Նազար Զարմինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ