Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլը կորոնավիրուսով ա «վարակվում», բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումներին բնականաբար չի մասնակցի
Ասա ով ա երկրիդ գերագույն գլխավոր հրամանատարը, կասեմ ովքեր են քո բարձրաստիճան սպաները...
նիկոլը կորոնավիրուսով ա «վարակվում», բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումներին բնականաբար չի մասնակցի։ Էսօր ՊՆ-ից ասում են, որ գիտեք՝ հունվարի 28-ին նախատեսված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվում ա։ Չեք հավատա, բայց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ էլ ա կորոնավիրուս հայտնաբերվել...
Ես ինչ որ տեղ ուրախ եմ, որ իրենց ընկերների թափած արյունն ուրացած, Արցախը լուռ հանձնած ու նիկոլին պատվի առած ՊՆ բարձրաստիճան «սպաները» բանակի կազմավորմանը նվիրված միջոցառումներին չեն մասնակցի, համենային դեպս այդ օրը, բայց մյուս կողմից էլ հարց ա առաջանում՝ պարոնայք, դուք ուրիշ վիրուսի անուն չգիտե՞ք։ Կարայիք, օրինակ, ընկնեիք, ոտք, ձեռք ջարդեիք, հիմա էլ կակ ռազ սառած ա։ Բայց չէ, ոնց գերագույնը, նենց էլ բարձրաստիճանները։
ջալալը ոնց ա, ջալալը։ Նայեք ջերմությունը չբարձրանա, սկսի զառանցել, իրականությունը պատմել...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը