13 12 2021

Անցած շաբաթ գրանցվել է 151 արտակարգ դեպք. ԱԻՆ

Անցած շաբաթ գրանցվել է 151 արտակարգ դեպք. ԱԻՆ

Դեկտեմբերի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 347 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Արձանագրվել է թունավորման 4 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ