24 11 2021

Սահմանագոտու բնակիչներն ուշացումով խելքի են գալիս․ Ոսկան Սարգսյան

Սահմանագոտու բնակիչներն  ուշացումով խելքի են գալիս․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանըտ գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ խուսափեց Ոսկեպար գյուղի մոտ գտնվող անկլավները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանել, դրանով իսկ հաստատելով, որ ինքը դրանք հանձնելու է։ Ոսկեպար գյուղի ընտրողների բացարձակ մեծամասնությունը 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություներում քվեարկել էր ՆԻկոլ Փաշինյանի օգտին, այժմ Ոսկեպարի չափահաս բնակչության լոկ 20-22 տոկոսն է ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Ոսկեպար գյուղի շրջակա, նախկին ադրբեջանաբնակ անկլավների հանձնումով Հայաստան- Վրաստան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը հայտնելու է ադրբեջանական վերահսկողության տակ, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները այդ ճանապարհով չեն կապվելու Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերից արտագաղթն ավելի մեծ թափ է առնելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ