22  08  2016

Փորձել են պայթեցնել Հայաստանը Ռուսաստանին միացնող գազատարը

Փորձել են պայթեցնել Հայաստանը Ռուսաստանին միացնող գազատարը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչության փորձ է կանխել:  Ահաբեկիչները ծրագրում էին պայթեցնել Վրաստանի Սագուրամո գյուղի տարածքով անցնող, Հայաստանը Ռուսաստանին միացնող գազատարը:

Ձերբակալվել է 7 անձ, նրանց թվում նաև` Փոթի քաղաքի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից: Ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նրանցից մեկի համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, դրանում նշված էին այն վայրերը, որտեղ ծրագրում էին պայթյուն իրականացնել:

Ահաբեկչություն ծրագրողները ձերբակալվել են, երբ մեկնել են Ժինվալի-Շաթիլի մայրուղու հարակից անտառ, որտեղից էլ պետք է պայթուցիկ նյութերը վերցնեին: Նախաքննությունը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության վարչությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ