18  08  2016

Թուրքիան մեկ օրում երկու ահաբեկչության թիրախ է դարձել

Թուրքիան մեկ օրում երկու ահաբեկչության թիրախ է դարձել

Թուրքիայում մեկ օրում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Վանի շրջանի Դիարբեքիր քաղաքում` ոստիկանության բաժանմունքի մոտ նախորդ գիշեր` տեղական ժամանակով 23:15-ին, ականապատված ավտոմեքենա են պայթեցրել: Պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, շուրջ յոթ տասնյակ վիրավորներ կան, այդ թվում` ոստիկաններ և քաղաքացիական անձինք:

Երկրորդ ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Էլազիղ քաղաքում: Ըստ նախնական տվյալների` զոհվել է 3, վիրավորվել` 100-ից ավելի մարդ: Էլազիղի ոստիկանությունը համոզմունք է հայտնել, որ ահաբեկչական գործողությունն իրագործել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK): Կուսակցության մարտիկները պայթուցիկով բեռնված ավտոﬔքենայով հարձակում են գործել Էլազիղի ոստիկանության վրա: Երեք զոհերն ու վիրավորվածների ﬔծ մասը ոստիկաններ են:

Վիրավորներից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Պայթյունից վնասվել են ոստիկանության շենքն ու ﬔրձակա շենքերը: Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են ռեպորտաժներ վարել պայթյունի վայրից, որտեղ հսկայական փոս է առաջացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ