02 11 2021

Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց

Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց

Այսօր Մոսկվայում ազգությամբ Հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։

Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ը։

Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։

Դիանան մարզասրահից վերադառնում էր տուն, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ կար, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը անմիջապես սկսեցին հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո Դիանան ծեծի ենթարկեց նրանց, 23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնաոթային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ