29  06  2016

Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ

Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել. ԱԳՆ

Այս գիշեր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում երեք պայթյուն է հնչել: Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության հետևանքով 36 մարդ զոհվել է, 147-ը` վիրավորվել: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության իրականացմանը մասնակից են եղել 7 մահապարտներ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ ահաբեկչության հետևում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կանգնած։

Նախնական տեղեկություններով Ստամբուլի օդանավակայանում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան էջում։

 

 

Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ոստիկանը կրակում է ահաբեկչի վրա: Վերջինս պայթեցնում է իրեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ