08 07 2021

Պրոֆեսոր Չարչյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը



Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց  փաստաբան Արամ Վարդևանյանը.

 «Դատարանը  մերժեց մեր բողոքը, մերժեց բավականին դողդողացող ձանով, ամեն ինչ էլ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ։ Ամեն ինչ հասկանալի է՝ ճնշումներ դատավավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց այդ ամենը կապ չունի իրավունքի հետ»,-ընդգծեց փաստաբանը:

Արամ Վարդևանյանը նշեց, որ բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարան էին եկել արդարադատության ակնկալիքով, կարծում էին, որ իրավաբանություն տեսնելու են, բայց չտեսան։

Վարդևանյանը նշեց, որ որոշակի ժամանակ անց կհանդիպեն Առաջին ատյանի դատարանում՝ վստահեցնելով , որ  ինչքան էլ շարունակվեն ապօրինությունները՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ:  

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն  կներկայացնեն՝ համապատասխան  հիմնավորումներով :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ