07 07 2021

Ջրամբարն այս տարի էլ ջուր չի հասցնի հողօգտագործողներին. «Ազատան համայնք» ՖԲ էջի գրառումը

Ջրամբարն այս տարի էլ ջուր չի հասցնի հողօգտագործողներին. «Ազատան համայնք» ՖԲ էջի գրառումը

«Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք այլ համայնքների հողատարածքները ոռոգող  Կառնուտի ջրամբարից, որտեղ ջուր չկա։

Կից գրառման մեջ նշվում է․ «Սա լիովին փաստում է, որ գյուղացիներին այլ բան չի մնում, քան պահանջել կառավարությունից պատճառված վնասի ամբողջական փոխհատուցում։ Թե ինչպես է մի մեծ ջրամբար ամիսներ շարունակ դատարկվել, պատասխանատու անձինք խուսափում են պատասխանել։ Մեր հրապարակած նախորդ տեսանյութում, որտեղ մասնագետը հստակ պարզաբանում է, թե ուր է կորել ջրամբարների ջուրը, նշում է, որ այն ամենայն հավանականությամբ վաճառվել է ՀԷԿ-երին, որը միանշանակ խոսում է հանցագործության մասին։ Իսկ, թե ինչ հույսով էր Շիրակի մարզպետը ջուր խոստանում գյուղացիներին ու հանդիպում կազմակերպում նրանց հետ` հասնում է աբսուրդի գագաթնակետին։ Մեկ բան հաստատ է, որ այս ջրամբարը այս տարի էլ ջուր չի հասցնի հողօգտագործողներին»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ