01 04 2021

Այսօր հրթիռակասետային ռումբի վնասազերծում կլինի

Այսօր հրթիռակասետային ռումբի վնասազերծում կլինի

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր կեսօրին, Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:

ԱԻ ծառայության սակրավորների և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպության կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ