17 03 2021

Կորոնավիրուսով պայմանավորված ԵՊՀ-ում դասերը կանցկացվեն առկա և հեռավար ձևերի համադրությամբ

Կորոնավիրուսով պայմանավորված ԵՊՀ-ում դասերը կանցկացվեն առկա և հեռավար ձևերի համադրությամբ

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը, հայտնում են համալսարանից:

«Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով», - նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ