13 03 2021

Եթե մարդը իր մայրաքաղաքում զորքով է շարժվում, ո՞նց է ընտրություններ կազմակերպելու․ Սաղաթելյան



Նախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հերթական ձևական հանդիպումն էր։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, նախագահականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին Հայրենիքի փրկության շարժման մասնակցությանը, Սաղաթելյանը նշեց․ «Շատ շուտ է ընտրություններին մասնակցելու վերաբերյալ խոսել։ Նախ պետք է վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն արձակվի։ Երբ այս պրոցեսները տեղի կունենան, այն ժամանակ էլ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը։ Օրինակ, համարենք երկրում ընտրություններ են լինելու, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է գնա ինչ-որ գյուղ նախընտրակական քարոզարշավի, հիմա պատկերացրեք այդ տեսարանը,  որ դիմացից պետք է գնա 2000 հոգանոց ներքին զորքերը, հետո կարմիր բերետավորները, անվտանգության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով, տվյալ գյուղի մշակույթի տան գլխին կանգնած լինեն դիպուկահարները եւ մարզպետները ոնց որ այս օրերին են անում, խմիչքի հետ սեր ունեցող մարդկանց գտնեն, որոնք կանգնելու են նրա դեմն ու ասեն՝ փակեք 5-րդ ալիքը, Արմնյուզը, գնդակահարեք 17 կուսակցություններին եւ կեցցե մեր վարչապետը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ