12 03 2021

Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել է 16 ավտոմեքենա. shamshyan.com

Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել է 16 ավտոմեքենա. shamshyan.com

Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 16 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հետաքննիչների կողմից վթարի փաստի նյութեր են նախապատրաստվում։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ