04 03 2021

Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվեց

Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվեց

ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրություն: Առաջադված էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի, Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Գաղտնի քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցել է 36-ը: Քվեաթերթիկներից 8-ը համարվել է անվավեր:
Սամվել Գրիգորյանը ստացել էր 0 ձայն, Արմեն Հայկյանցը՝ 13, Արսեն Մկրտչյանը՝ 15:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով. «Հետևաբար, որոշումը չի ընդունվել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ