26 12 2020

Իշխանությունների հրահանգով ավելի քան երկու ամիս թաքցնում էին ոստիկանության զոհերի անունները. Նարեկ Մալյան

Իշխանությունների հրահանգով ավելի քան երկու ամիս թաքցնում էին ոստիկանության զոհերի անունները. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Իշխանությունների հրահանգով ավելի քան երկու ամիս թաքցնում էին ոստիկանության զոհերի անունները: Լրագրողների, ակտիվ ու մտահոգ անհատների ճնշումներին չդիմանալով՝ երեկ վերջապես հրապարակեցին պատերազմի ընթացքում զոհված ոստիկանների անունները:

Դիմում եմ այս օրերին փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկաններին, որոնց մեծ մասին պատերազմի օրերին տարել էին առաջնագծի տարբեր հատվածներ՝ առանց պատշաճ պատրաստության և էկիպիռովկայի, այսինքն սիրելի ոստիկաններ այն իշխանությունը, որին դուք այսօր ստիպված եք փողոցում պաշտպանել, տարել էր ձեզ առաջնագծում մատաղ անելու, որպեսզի մի քանի ավել լայք հավաքեր Ֆեյսբուքում:

Հիշեք, հարգելի ոստիկաններ, որ ձեր զոհվելու դեպքում իշխանությունը խորապես թքած ունեցավ զոհերի հիշատակի, նրանց ընտանիքի վշտի վրա:

Հիշեք, հարգելի ոստիկաններ, որ ընդդիմադիր գործիչների կատաղի պայքարի արդյունքում ձեր զոհված ընկերները վերջապես ունեցան անուն ազգանուն...

Այն ընդդիմադիր գործիչների, ում դեմ այսօր ձեզ հանել է ձեզ կոտորող ու ձեր զոհված ընկերների հիշատակը պղծող իշխանությունը:

Էս ամեն ինչը հիշեք ու ինքներդ ձեզ հարց տվեք.

Պատիվ ունե՞ք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ