26  12  2014

Դրոշմապիտակավորումից հետո էլ դեղերը կշարունակեն «հատիկով» ևս վաճառվել. Արմեն Մուրադյան



ՀՀ Առողջապահության նախարարության ու ՏՄՊՊՀ համատեղ աշխատանքային խումբը դեղերի շուկայում իրականացրել է դեղորայքի գների ուսումնասիրություն` պայմանավորված տարադրամի փոխարժեքների տատանումներով, որի ժամանակ հայտնաբերվել են դեղերի գների աճի դեպքեր, որոնք կապված չեն տարադրամի կուրսի փոփոխության հետ. Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփեց անցնող տարին, ու պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Առողջապահական ծառայությունների գների վերաբերյալ էլ նախարարը նշեց, թե դրանք կտրուկ աճ չեն արձանագրել: Արմեն Մուրադյանը պատասխանեց նաև դեղերի դրոշմապիտակավորման հետ կապված հարցերին` նշելով որ դա ընդամենը դեղերի շուկայում որակի ու տնտեսական ցուցանիշների վերահսկողության համար է արվում: Իսկ դեղերի գների վրա, նշեց Արմեն Մուրադյանը, դրոշմապիտակավորման ազդեցությունը 2-5 դրամ է` անկախ նրանից` դեղը 15 հազար դրամ արժողությամբ է, թե 100 դրամ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ