17 11 2020

ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. իշխող խմբակցությունը տապալեց խորհրդի նիստը

ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. իշխող խմբակցությունը տապալեց խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով, քանի որ նիստին ներկա չեն եղել իշխանական խմբակցության անդամները։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն արտահերթ նիստ էին նախաձեռնել ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետի հրաժարականի օրակարգով:

Սակայն արտահերթ նիստ կայանալու համար անհրաժեշտ է, որ այդ հարցը քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, ինչը, փաստորեն, տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ