02 10 2020

Կարելի է պատկերացնել, թե տեղեկատվական ինչ աղբով է ժողովրդին սնում Իլհամ Հեյդարովիչը. Լապշին

Կարելի է պատկերացնել, թե տեղեկատվական ինչ աղբով է ժողովրդին սնում Իլհամ Հեյդարովիչը. Լապշին

 

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամեն օր հազարավոր մեկնաբանություններ եմ ստանում Ադրբեջանի դաժան բնակիչներից: Ամենից հաճախ դրանք մեկնաբանություններ են վիրավորանքի տեսքով, սակայն երբեմն շատ զավեշտալի մեկնաբանություններ են լինում: Առաջին մեկնաբանության մեջ, ի դեպ, ողջ բովանդակությունն այն է, թե ինչու է Ադրբեջանը մշտապես պարտվում մարտի դաշտում: Նայեք ադրբեջանցի «դիվանային» ասկյարին հայ ընթերցողի պատասխանը. «Պետք է լինել ռազմաճակատում, այլ ոչ թե Իլհամի կողքին»: 

Կարդալով 20 000 զոհված հայ զինվորների մասին՝ կարելի է պատկերացնել, թե տեղեկատվական ինչ աղբով է ժողովրդին սնում Իլհամ Հեյդարովիչը: Իսլամի վերաբերյալ մեկնաբանությունը եւս դուրս եկավ: Ալիեւականներն այնքան են ցայտնոտի մեջ սկսել գրել, որ արդեն հերքում են, որ ադրբեջանցիները իսլամ են դավանում: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր Ռուսաստանում են բնակվում, վախենում են հայրենիք վերադառնալ, քանի որ այնտեղ պատերազմ է, եւ կարող են ռազմաճակատ ուղարկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ