05 05 2020

Կրկին անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում

Կրկին անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ 

Մայիսի  5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 4-5-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ