07 04 2020

Չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան

Չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց, որ ուղևորափոխադրումներին առնչվող լրամշակվող երկու փաթեթ կա։

«Ուղևորափոխադրումների առումով դեռ մեծ փոփոխություններ չունենք և այն իրավիճակը, որը ժառանագել ենք շարունակում է մեզ համար խնդիր լինեն: Կա քաղաքական որոշում՝ ոչ կանանավոր ուղևորափոխադրում իրականացնողներին տեղափախել իրավական դաշտ: Դա հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները մեծապես վնասում են կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-ասաց նա:

Անդրադառնալով լրամշակվող փաթեթներին՝ Պապիկյանն ասաց․ «Մի անգամ արդեն կառավարությունում ներկայացվել է ներքին քննարկման: Խոսքը մարզերն առաձին լոտերով ուղևորափախադրող ընկերություններին տրամադրելու հարցի մասին է, դրան զուգահեռ դիտարկվում է մեկ կոմպոնենտով գոյություն ունեցող տաքսի ծառայությունները, որոնք լիցենզավորված չեն. դրանց լիցենզավորման դաշտ տեղափոխելուն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ