07 04 2020

Լրատվականին անհիմն մեղադրել են կեղծ լուր տարածելու մեջ

Լրատվականին անհիմն մեղադրել են կեղծ լուր տարածելու մեջ

168.am֊ը «Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են» վերնագրով հոդված է հրապարակվել։ Լուրն իրենց ֆեյսբուքյան էջերում փորձել են հերքել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Բաբկեն Թունյանը։
Նրանք մեղադրել են լրատվականին կեղծ լուր տարածելու մեջ, բայց ինչպես երևում է Ազգային Ժողովի 02.04.2020 ընդունված Կ-56-Ա որոշումից, Արարատ Միրզոյանը պատգամավորներին պարգևատրելու կարգադրություն է տվել։
Աժ պատգամավորներն անհիմն մեղադրել են լրատվականին կեղծ լուր տարածելու մեջ։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է պատգամավորներին չպիտակավորել լրատվականների աշխատանքը և հրապարակումներից առաջ ծանոթանալ ԱԺ֊ում հրապարակվող փաստաթղթերին։
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ անդրադարձել էր ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևավճարների թեմային՝ նշելով, որ ԱԺ աշխատակիցները պարգեւատրվել են մարտ ամսվա լիարժեք եւ արդյունավետ աշխատանքի համար, իսկ ապրիլ, մայիս, հունիս ամիսների շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվելու է «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ