07 04 2020

Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամերին

Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամերին

Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում փոփոխություններ են կատարվել։

Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։

Նախկինում որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։

«Օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։

Նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ