06 04 2020

Արդյո՞ք վերելակները մշակվում են՝ «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան

Արդյո՞ք վերելակները մշակվում են՝ «մահվան վերելակ» չդառնալու համար. Արման Սաղաթելյան

Քաղաքի բոլոր վերելակներն ու խանութներն անընդհատ է պետք ախտահանել այս օրերին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքական-հասարակական գործիչ, «Անվտանգության գործոն» հաղորդաշարի հեղինակ Արման Սաղաթելյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Աշխարհի բազմաթիվ քաղաքներում իշխանություններն իրականացնում են ծավալուն և ամբողջ քաղաքի ախտահանման աշխատանքներ, ներառյալ փողոցներն ու մայթերը (կարծում եմ` բուռն քննարկման առարկա դարձած նույն Թբիլիսիի նյութը տեսել են շատերը )։

Բնակչության տեղաշարժի սահմանափակման պայմաններում և օբյեկտիվորեն նվազ ռեսուրսներ կամ թույլ կառավարում ունեցող երկրների պարագայում գուցե ամբողջ քաղաքը ախտահանելը բարդ խնդիր է, բայց նվազագույն քանակով վայրեր, որոնք ակտիվ մարդկանց հոսք են պահպանում, անընդհատ ախտահանելն այնուամենայնիվ պարտադիր է։

Օրինակ, վերելակներն ու խանութները։ Հարցս բազմաբնակարան շենքերի բնակիչներին է ուղղված` արդյո՞ք ձեր վերելակները պարբերաբար մշակվում են «մահվան վերելակ» չդառնալու համար, եւ արդյո՞ք մշակվում են բոլոր գործող խանութները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ