04 04 2020

Մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել

Մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 3-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը:

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան, անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի փոփոխություններին, ասել է. «Թեև համաճարակը կանխելու համար գաղտնիության իրավունքի պահպանման սահմանափակումներ կարող են լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ այդ սահմանափակումները լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ։ Որպեսզի չվտանգեն (խմբ. իշխանությունները.) այն վստահությունը, որն անհրաժեշտ է հանրային առողջապահական արդյունավետ արձագանքի համար, նրանք պետք է բացատրեն այդ ուղղությամբ իրենց քայլերը և երաշխավորեն, որ թվային հսկողության այս միջոցառումները խստորեն համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության երկարաժամկետ երաշխիքներին»։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Հայաստանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրինագծի՝ կառավորությւան կողմից հաստատման կապակցությամբ։ Կազմակերպությունն ահազանգել է, որ բնապահպանական տեղեկատվությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը խախտում է իշխանությունների որդեգրած թափանցիկության սկզբունքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ապրիլի 3-ին առանձնացրել է նաև ԶԼՄ-ներում հայտնված կորոնավիրուսի մասին հոդվածները: Օրվա մշտադիտարկման արդյունքում առանձնացված հոդվածները ստուգվել են և հեռացված հրապարակումներ չեն նկատվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ