03 04 2020

ՊՆ-ին դիրիժոր դառնալ ցանկացող երիտասարդներ են հարկավոր

ՊՆ-ին դիրիժոր դառնալ ցանկացող երիտասարդներ են հարկավոր

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում «Զինվորական փողային նվագախմբի դիրիժորություն» մասնագիտությամբ սովորելու համար հայտարարվում է արական սեռի մինչև 23 տարեկան միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական (երաժշտական) կրթություն ունեցող երիտասարդների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն:

Ուսուցման տևողությունը 5 տարի է: Ավարտելով կուրսանտական դասընթացը և հանձնելով ավարտական պետական քննությունները, շրջանավարտները կստանան «լեյտենանտ» սկզբնական զինվորական կոչում և դիպլոմ` զինվորական փողային նվագախմբի զինվորական դիրիժորի որակավորմամբ:

Ընդունելության հետ կապված ամբողջական տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայություն` 010 29-44-48 հեռախոսահամարով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ