03 04 2020

Մարտական հերթափոխի նախապատրաստում՝ 5-րդ և 3-րդ զորամիավորման զորամասերում

Մարտական հերթափոխի նախապատրաստում՝ 5-րդ և 3-րդ զորամիավորման զորամասերում

Ապրիլի 2-ին 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, մարտական դիրքերի ավագներին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման, ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

3-րդ զորամիավորման N զորամասում ապրիլի 2-ին անցկացված մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքների ժամանակ ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են հերթափոխի մեկնող զինծառայողների ջերմաչափման և մարտական տեխնիկայի ախտահանման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ