03 04 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ամբողջ օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ի չեղարկված չվերթի պատճառով «Դոմոդեդովո» օդանակավայանում մնացած քաղաքացիների հետ կապի մեջ են եղել դեսպանության աշխատակիցները։ Նրանց հետ զրուցել է դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Քաղաքացիների մեծ մասը դեռ երեկ՝ ապրիլի 2-ին, լքել էր օդանավակայանի տարածքը և տեղափոխվել ազգականների տուն։

«Դոմոդեդովո»-ում մնացած ուղևորների հետ, ովքեր եկել էին ՌԴ տարբեր քաղաքներից, քննարկվել էին առաջին անհրաժեշտության իրերի տրամադրման հարցերը։

Ապրիլի 2-ի երեկոյան Վարդան Տողանյանն ու Բորիս Սահակյանը տեսազանգով կապ էին հաստատել օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։ Այսօր՝ ապրիլի 3-ին նույնպես տեսազանգ են ունենալու նրանց հետ և ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիներին կայցելեն դեսպանատան աշխատակիցները։

«Դոմոդեդովո»-ում մնացած քաղաքացիներից մեկը տեսանյութ էր հրապարակել հենց օդանավակայանից, որտեղ ցույց էր տալիս մյուս ՀՀ քաղաքացիներին և դիմում ՀՀ կառավարությանը՝ իրենց օգնելու համար։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքել էր և կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կապի մեջ է մեր այն քաղաքացիների հետ, որոնք չվերթները չեղարկվելու պատճառով ապրիլի 2-ին չեն կարողացել վերադառնալ Երևան: Քաղաքացիների մեծ մասն այս պահին լքել է օդանավակայանը և գտնվում է իրենց բարեկամների մոտ: Մի քանիսը մշտական կապի մեջ են ՀՀ դեսպանատան հետ, և դեսպանատունը զբաղվում է նրանց առաջնային խնդիրներով։ Դեպի Երևան չվերթը կկայանա մոտ օրերս»,- գրել է Սիմոնյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ