03 04 2020

Որտե՞ղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի․ հասցեների ցանկ

Որտե՞ղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի․ հասցեների ցանկ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ կտեղադրվեն 500 ժամանակակից վերելակները:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։

Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։

Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։

Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»։

Հասցեները՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ