02 04 2020

Հայերը Մոսկվայից չեն կարողանում գալ Հայաստան. Hraparak.am



ՀՀ քաղաքացին ահազանգում է` չեղարկված չվերթների պատճառով ՀՀ մի խումբ քաղաքացիներ «Մոկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «առանց փող, սոված նստած են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, տեսանյութ է հրապարակել hraparak.am-ը։

Տեսանյութում տղամարդը դիմում է ՀՀ կառավարությանը. «Տոմսերն առած են, կեսինը հետ են տվել, կեսինը՝ չէ։ Ժողովրդի մոտ ոչ փող կա, ոչ էլ ուտելու բան, մարդ կա` երեկվանից նստած է այդպես։ Ինչպե՞ս անենք, որ մեր կառավարությունը օգնի։ Դեսպանատունը ոչ մի բանից տեղյակ չէ, Երեւան էլ ում զանգում ենք, որ անձնակազմի ղեկավարներին զանգում ենք, ոչ մեկին բանի տեղ չեն դնում։ Վարչապետին տեղյակ պահեք, որ այդքան ասում են՝ հայերը գան Հայաստան, ո՞ւր է իրենց տված խոստումները, ժողովուրդն այստեղ ինչքա՞ն պետք է սոված, ծարավ, առանց հաց, առանց ջուր նստի։ Վաղը մյուս օրեն էլ «Դոմոդեդովո»–ից կհանեն դուրս, ժողովուրդն այս ցրրտին պետք է դրսում նստի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ