02 04 2020

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տարածքում մեկուսացածները դուրս են եկել. ՊՆ խոսնակ



Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,-նշել է նա:

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ