01 04 2020

Գումարային խնդիրներ չունեցող իշխանությունները որևէ բան մտածե՞լ են կոմունալ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ. Գագիկ Համբարյան

Գումարային խնդիրներ չունեցող իշխանությունները որևէ բան մտածե՞լ են կոմունալ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի և երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշում է ընդունել մեղմացնել բնակչության ուսերին ընկած ծախսերը... Գախարիան հայտարարել է, որ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին լույսի և գազի այն բաժանորդները, ովքեր 1 ամսվա մեջ համապատասխանաբար 200 կիլովատից և 200 կուբամետրից ավել լույս ու գազ չեն ծախսում, ապա նրանց վճարները կփոխհատուցի կառավարությունը...

Ըստ Վրաստանի վարչապետի աշխատակազմի տվյալների, Վրաստանի իշխանություններն ամբողջությամբ կփոխհատուցեն 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի աբոնենտների ծախսերը...

Գախարիան նաև հայտնել է, որ իր կառավարությունը կփոխհատուցի բնակչության աղբի և ջրի վարձավճարները...

Հետաքրքիր է, իսկ, ըստ Նիկոլ Փաշինյանի (այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարել է 2019 թ․-ի սեպտեմբերի 16-ի Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ), գումարային խնդիրներ չունեցող Հայաստանի իշխանությունները որևէ բան մտածե՞լ են մեր բնակչության կոմունալ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ, թե՞ դա իրենց բացարձակ չի հետաքրքրում... Կարևորը՝ իրենք իրենց նշանակած պարգևավճարները ստանան...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ