27 03 2020

Ժամանակ առ ժամանակ անձրևներ կունենանք. Գագիկ Սուրենյան

Ժամանակ առ ժամանակ անձրևներ կունենանք. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:

«Հարգելի գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը` ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվողներին խորհուրդ տալով իրենց աշխատանքը պլանավորել ըստ եղանակի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ