26 03 2020

Սևաբերդի ջրամբարում ձկներ են սատկել

Սևաբերդի ջրամբարում ձկներ են սատկել

Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի ձկները սատկել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Տիգրան Առաքելյանը:

Օգտատիրոջ հրապարակած կադրերում երևում է, որ ջրամբարի ափին  բազմաթիվ սատկած ձկներ կան:

«Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք է պարզեն՝ սա ի՞նչի արդյունք է»,- գրել է նա։

Օգտատիրոջ հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարությունը փոխանցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդեն զբաղվում են խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ