26  03  2020

Վարչապետի խոսնակը սպառնում է ոստիկաններ ուղարկել մեր տուն․ Բորիս Մուրազի

Վարչապետի խոսնակը սպառնում է ոստիկաններ ուղարկել մեր տուն․ Բորիս Մուրազի

«Վարչապետի մամուլի խոսնակը սպառնում է ոստիկաններ ուղարկել մեր տուն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ 

Բորիս Մուրազիի խոսքով՝ այն բանից հետո, երբ իրենք հրապարակել են տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ Գյումրիում մահացել է 70-ամյա տղամարդ, ում մոտ կորոնավիրուս է կասկածվում, ինքը զանգ է ստացել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։

«Ինձ հետ կապվում է Մանե Գեւորգյանը եւ շատ բարկացած տոնով խոսում է, ես Մանե Գեւորգյանին առաջարկում եմ փոխել տոնն ինձ հետ խոսելուց եւ ասում եմ՝ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված պահանջներն իրականացնենք։ Մանե Գեւորգյանն ինձ ասում է՝ ինքը կարող է ինձ 500 հազար տուգանել։ Ես իրեն բացատրում եմ, որ ինքն ինձ տուգանելու լիազորություն չունի։ Մանե Գեւորգյանը հրաժարվում է նաեւ ուղարկել պարետատան պաշտոնական հերքումը՝ ասելով՝ դե որ էդպես է, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ եւ կապահանջեն, որ նյութը հեռացնեք»,- տեսանյութում պատմել է Բորիս Մուրազին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ