26  03  2020

Կրակոցներ Ախալքալաքում՝ հայ պատգամավորի տան մոտ

Կրակոցներ Ախալքալաքում՝ հայ պատգամավորի տան մոտ

Մարտի 26-ին՝ ժամը 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել, հաղորդում է «Ալիք Մեդիան», վկայակոչելով Jnews-ն:

Պատգամավորի տան մոտ մարդիկ են հավաքվել, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում:

Նշվում է, որ կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:

Առայժմ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ