26  03  2020

Ադրբեջանում կորոնավիրուսից տղամարդ է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից տղամարդ է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է contact.az-ը՝  վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբին:

Ինչպես նշվում է շտաբի հայտարարության մեջ, վարակվածներից մեկը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հիվանդանոց է գնացել ջերմության և  շնչառության հետ կապված դժվարութունների գանգատով: Չնայած բժիշկների ջանքերին` հիվանդի վիճակը վատթարացել էր, և նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը: Հիվանդի ընտանիքի անդամները և այլ անձինք, որոնց հետ նա շփվել է, կարանտինացված են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ