25 03 2020

81-ամյա պապիկը բերման է ենթարկվել

81-ամյա պապիկը բերման է ենթարկվել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 24-ին, ժամը 09.10-ին, Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 81-ամյա Սահակ Ա.-ին, որը մարտի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Սահակ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ