25 03 2020

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում. Աննա Հակոբյանի խոսնակ

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում. Աննա Հակոբյանի խոսնակ

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ։

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։

Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։

Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:

Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել»։

Նշենք, որ վարչապետ դուստր Շուշան Փաշինյանը տեսանյութը հրապարակել է Ինստագրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ