25  03  2020

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք է գրանցվել

Վերջին 1 օրվա ընթացում Ռուսաստանի 20 շրջաններում կորոնավիրուսով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Դեպքերից 120-ը գրանցվել է Մոսկվայում, 6-ը՝ Մոսկվայի մարզում և Ղրիմում, 4-ական` Պսկովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, 3-ական` Յակուտիայում և Օրենբուրգի մարզում, 2-ական` Տուլայի մարզում, Կոմիում, Կաբարդինո-Բալկարիայում և Պերմի երկրամասում, 1-ական` Բրյանսկի, Արխանգելսկի, Կալինինգրադի, Ռոստովի, Նիժնի Նովգորոդի, Պենզայի, Չելյաբինսկի մարզերում, Բաշկիրիայում և Ստավրոպոլի երկրամասում:

Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվել են համաճարակային վատ իրավիճակ ունեցող երկրներում: Բոլորը հոսպիտալացված են: 

Ռուսաստանում, այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի, 29-ն առողջացել են, 122 000 մարդ մնում է հսկողության տակ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 000-ը, ավելի քան 18900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ