25  03  2020

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումները ժամանակավորապես չեն սպասարկի քաղաքացիներին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանումները ժամանակավորապես չեն սպասարկի քաղաքացիներին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 թ. թիվ 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ մինչեւ 2020 թվականի մարտի 31-ի ժամը 23.59-ը ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային եւ վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին կամ թողնել հաղորդագրություն avv@police.am էլ. փոստի հասցեին):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ