25 03 2020

YouTube-ն ամբողջ աշխարհում նվազեցնում է տեսահոլովակների ցուցադրման որակը

YouTube-ն ամբողջ աշխարհում նվազեցնում է տեսահոլովակների ցուցադրման որակը

YouTube տեսահոսթինգը, որը պատկանում է Google ընկերությանը, տեսահոլովակների վերարտադրման որակը նվազեցնելու է HD-ից (high definition, բարձր թույլատրելիություն) մինչև ստանդարտային: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անցյալ շաբաթ ժամանակավորապես տեսահոլովակների վերարտադրման ստանդարտ որակ ենք հաստատել Եվրամիությունում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում: Հաշվի առնելով այս ճգնաժամի գլոբալ բնույթը՝ այսօրվանից մենք այս փոփոխությունը մտցնում ենք ամբողջ աշխարհի համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Առանձին նշվում է, որ օգտատերերը կարող են ձեռքով փոխել վերարտադրման որակը՝ սղմելով համապատասխան պատկերի վրա և ընտրելով անհրաժեշտ պարամետրը:

Մի շարք ծառայություններ, այդ թվում՝ YouTube-ն ու Netflix-ը այս առաջարկին համաձայնվել են և համապատասխան միջոցներ են ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածմամբ առավել ծանր իրավիճակներով տարածաշրջանների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ