24  03  2020

Մակունցը դեմ է քաղաքացիներին գումարով աջակցելուն



«Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, և հետևաբար յուրաքանչյուրս մեր չափով պետք է փորձենք թեթևացնել ամբողջ պետության բեռը, բայց դա իհարկե չի նշանակում, որ պետությունն իր պարտավորությունները չի կատարում և չի կատարելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված՝ սոցիալ-տնտեսական իրավիճակին։

«Մենք ունենք պարտադիր պարապուրդի վերաբերյալ օրենք, սակայն արտակարգ պայմաններում լրացուցիչ նախագիծ ունենալու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ Կառավարությունն աշխատում է, արդեն իրենք կներկայացնեն»,- ասաց Մակունցը։ Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ