23  03  2020

Երևանի քաղաքապետարանին 3 փոշեկուլ մեքենա են նվիրաբերել

Երևանի քաղաքապետարանին 3  փոշեկուլ մեքենա են նվիրաբերել

Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակուումային մեքենա) ունի: Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին», գրել է Հ.Կուբատյանը եւ շնորհակալություն հայտնել նվիրատուներին:

«Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է։ Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ` քաղաքային կոմունալ վակուումային մեքենա», նշել է Հ.Կուբատյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ