23 03 2020

Հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ 5-րդ զորամիավորումում

Հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ 5-րդ զորամիավորումում

5-րդ զորամիավորումում մարտի 18-ից 21-ն անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորքերի ղեկավարման և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությունների շրջանակում բացազատվել են հրամանատարական կետեր, զորամասերի ուժերն ու միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցումներ են տրվել հարձակողական գործողությունների ժամանակ արդյունավետ փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ