23 03 2020

Նամակներ ենք ստանում, որ 60-անց մարդկանց կանչում են աշխատանքի. Էդմոն Մարուքյան



Պետությունը հայտարարել է արտակարգ դրություն, դրանով միջամտել է հազարավոր տնտեսվարողների և նրանց մոտ աշխատողներին, և այդ միջամտությունից հետո որևէ ցուցում չկա, թե այս մարդիկ իրենց կրած վնասներն ինչպես կարող են վերականգնել և արդյոք դա համարվում է ֆորսմաժոր, թե՞ ոչ: Այս մարտի մարտի 23-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պետությունը հիմա ունի՞ դիրքորոշում, պետք է ասի՞ օրինակ՝ այսօրվանից մինչև ապրիլի 14-ը նշված իրավիճակում այս մարդկանց վիճակի մեջ մենք միջամտություն ենք կատարել, արտակարգ դրություն  հայտարարելով, հետևաբար ֆորսմաժոր է իրենց պարտավորությունների չկատարման համար, այո՞, թե՞ ոչ: Թե չէ մարդկանց ուղարկել դատարանների դուռը, որ գնացեք դատարան և այնտեղ մասնավոր հարց է, իրար հետ վիճեք, հետո դրա արդյունքում  կերևա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ