23 03 2020

Emirates ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները

Emirates ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները

Emirates ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է բոլոր ուղևորատար չվերթները կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով ավիաընկերության հաղորդագրությանը։

«Մարտի 22-ին մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել բոլոր ուղևորատար թռիչքները 2020 թվականի մարտի 25-ից: SkyCargo փոխադրումները (դուստր բեռնափոխադրող ավիաընկերություն) շարունակվում են: Այդ ցավալի, սակայն պրագմատիկ քայլը կօգնի Emirates Group-ին պահպանել գործունեության կենսունակությունն ու աշխատատեղերն ամբողջ աշխարհում՝ խուսափելով կրճատումներից»,- թվիթերյան իր էջում նշել է ավիաընկերությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ