21  03  2020

20 ամսում՝ $ 315.000, ամսական՝ $ 16.000 պարգևավճար՝ Արմավիրի մարզպետարանում. Yerkir.am

20 ամսում՝ $ 315.000, ամսական՝ $ 16.000 պարգևավճար՝ Արմավիրի մարզպետարանում. Yerkir.am

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք։

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) մարզպետարանում վճարվել է 151.165.379 ՀՀ դրամ պարգևավճար (շուրջ $ 315.000)։ Ամսական այն կազմում է մոտ $ 16.000։

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ Արմավիրի մարզպետարանում հաստիքների առավելագույն թիվը 129 է։

Թեև Արմավիրի մարզպետը 2018 թ. և 2019 թ. համար առանձնաբար չի նշել պարգևավճարների չափը, սակայն Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետարանների օրինակով՝ կարելի է ենթադրել, որ Արմավիրի մարզպետարանում ևս նախորդ իշխանությունների օրոք հաստատված 2018 թ. բյուջեից վճարվել է անհամեմատ (մի քանի անգամ) ավելի քիչ պարգևավճարներ, ընդ ընդ որում, միայն մեկ՝ «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» հոդվածով։ Իսկ ահա 2019 թ., այդ հոդվածով նախատեսված պարգևավճարներից բացի, կրկին ենթադրելի է, որ այլ հոդվածների կամ մեխանիզմների միջոցով անհամեմատ մեծացվել է պարգևավճարների ընդհանուր թիվը։ Հետևաբար, Արմավիրի մարզպետարանի՝ ներկայիս ամսական պարգևավճարն իրականում կարող է շատ ավելի մեծ լինել, քան $ 16.000-ը։

Տարօրինակ է, որ «չափազանց խնայող» և «պետբյուջեից ծախսված ամեն կոպեկի համար ամեն ինչ որոշող ժողովրդի առջև հաշվետու» իշխանությունները, այդ շարքում նաև Արմավիրի մարզպետը, մինչ օրս որևէ բացատրություն չեն տվել առ այն, թե ինչ նվաճումների համար են պարգևատրվում մարզպետն ու մարզպետարանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ