20  03  2020

Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք կկազմակերպի

Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք կկազմակերպի

Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերայինթռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

Բոլոր ցանկացողները պետք է նաև գրանցվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժնում՝ էլ․փոստ՝ armconsulateukraine@mfa.am, թեժ գիծ՝ +380733737447, հասանելի է նաև #viber և #whatsapp հավելվածներով։ Կամ Օդեսայում գլխավոր հյուպատոսություն՝ էլ․փոստ՝ armgenconsulateodessa@mfa.am, թեժգիծ՝ +380487039178 viber/ whatsapp` +380683008877:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ